21.04.2017|
16:11
Վերաքննիչ քրեական դատարանն ապրիլի 21-ին, մերժեց առաջին ատյանի դատարանի կալանքի մասին որոշման դեմ Արցախի հերոս Սամվել Բաբայանի շահերի պաշտպանի բողոքը: Լրագրողների հետ զրույցում պաշտպան Ավետիս Քալաշյանը նշեց, որ նյութերին ծանոթանալուց հետո պատրաստվում է դիմել Վճռաբեկ դատարան. եթե Վճռաբեկ դատարանը ևս մերժի, պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: